Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր

16:09 • 07.08.26

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում պայմանագրի բոլոր մասնակիցների վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայնագիրն ուղղված է ցանկացած ագրեսիայի համատեղ զսպման ուժեղացմանը և նախատեսում է, որ երեք երկրներից մեկի վրա ցանկացած զինված հարձակում հանդիսանում է հարձակում բոլորի վրա: Համաձայնագիրը նախատեսում է նաև երեք պետությունների միջև պաշտպանական համագործակցության զարգացում բոլոր ասպեկտներով», - ասվում է փաստաթղթում, որը ստացել է «Հավաքական պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիր» անվանումը:

Այն ստորագրել են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Համաձայնագիրը, ինչպես նշվում է տեքստում, արտացոլում է երեք երկրների ընդհանուր ձգտումը՝ «հետագա ամրապնդելու հավաքական անվտանգությունը, նպաստելու խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև կառուցելու ապահով և բարգավաճ ապագա՝ հիմնված խոր պատմական կապերի, ընդհանուր ռազմավարական շահերի և երեք պետությունների միջև պաշտպանության ոլորտում վաղեմի համագործակցության վրա»:

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են հավաքական պաշտպանության մասին համաձայնագիր