Իրանի դեմ լայնածավալ պատժшմիջոցների քաղաքականությունը բազմիցս ձախողվել է․ Արաղչի

20:14 • 21.08.26

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Թեհրանի դեմ նոր լայնածավալ տնտեսական միջոցառումների մասին հայտարարությունները՝ ասելով, որ նման քաղաքականությունը բազմիցս ձախողվել է։

«14 տարի առաջ. «Պատմության մեջ ամենաավերիչ պատժամիջոցները»։ Ձախողում։

8 տարի առաջ. «Առավելագույն ճնշում»։ Ձախողում։

5 ամիս առաջ. «Անվերապահ հանձնում»։ Ձախողում։

Այսօր. «Պատմության մեջ ամենաավերիչ տնտեսական գործողությունը»։ Դատապարտված է ձախողման»,-գրել է Արաղչին։