Արևմուտքը փաստացի այսօր փորձում է Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ․ Օվերչուկ

11:03 • 03.09.26

Արևմուտքը փաստացի այսօր փորձում է Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ, Վեստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ Երևանը պետք է կողմնորոշվի՝ դաշնակցո՞ւմ է արդյոք Ռուսաստանի հետ, թե՞ ակնկալում է արևմտյան երկրների աջակցությունը:

«Եվ եթե նրանք կարծում են, որ ԵՄ-ին մասնակցությունը կտա նույն արդյունքները՝ ինչպես ասվում է, welcome, դա նրանց իրավունքն է: Բայց կամ նրանք ԵԱՏՄ-ում են, և նրանք մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք աջակցում ենք նրանց, կամ նրանք գնում են այնտեղ և ակնկալում են նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ»,- ասել է Օվերչուկը:

Օվերչուկը նաև պատմել է, որ Հայաստանը չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից:

«Երկրում գիտակցում են, թե նման որոշումից ինչ հետևանքներ կարող են լինել»,- նշել է փոխվարչապետը:

Արևմուտքը փաստացի այսօր փորձում է Հայաստանն օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ․ Օվերչուկ