Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար

12:01 • 04.09.26

Իսրայելը իրեն չի զսպի Իրանի կողմից հարվածի դեպքում և պատասխան հարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս հայտարարությունը նա արել է Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ մոտալուտ Ռոշ Հաշանա տոնի՝ հրեական Նոր տարվա կապակցությամբ:

«Մենք տեսնում ենք նշաններ, որ հզոր տնտեսական ճնշումը, որի տակ գտնվում է Իրանը, և ապստամբության ու ռեժիմի փլուզման վախը կարող են նրանց դրդել ծայրահեղ քայլերի», - պնդել է Կացը:

Դատողություններ անելով այն մասին, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ նախարարը սպառնացել է խիստ պատասխան միջոցներով:

«Իրանական հարձակումը Իսրայելի ուղղությամբ մեզ կազատեր ցանկացած զսպող գործոններից, մենք հարված կհասցնեինք ողջ ենթակառուցվածքին, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքին, և Իրանին հետ կվերադարձնեինք քարե դար ու խավար», - հայտարարել է նա:

Իրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար