Ունենք աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի հաղթող ընկերություն. Ավինյան

17:40 • 08.09.26

Ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի արդյունքներում և հիմա այս ընկերության հետ պետք է մանրամասնեցնենք իրենց աշխատանքների ծավալները և համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք։ Ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ինքը շարունակում է բարդ գործընթաց մնալ, բայց կարծում ենք՝ հասել ենք մի որոշակի կետի, երբ կա բավարարում մեր պահանջների։ Ընկերությունների կոնսորցիում է՝ չինական,  արաբական և հայկական»,- նշել է նա։

 

Ունենք աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի հաղթող ընկերություն. Ավինյան