«Կուբ Ինվեսթ»-ը՝ ՀՀ-ում ներդրումային շուկայի զարգացման խթան. տեղի ունեցավ «Ներդրումային հորիզոններ 2026» միջազգային համաժողովը (տեսանյութ, լուսանկարներ)

19:43 • 11.09.26

Գործարար կապերի ձևավորում, հեռանկարային համագործակցությունների հաստատում և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտում՝ մեկ հարկում:

«Կուբ Ինվեսթ» առաջատար ներդրումային ընկերության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի ունեցավ «Ներդրումային հորիզոններ 2026» միջազգային համաժողովը, որը միավորեց ֆինանսական և բանկային ոլորտի առաջատար մասնագետներին, պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին, ներդրողներին և գործարարներին:

Համաժողովի թեմատիկան խորհրդանշական էր՝ «Քո ֆինանսական տիեզերքը» խորագրով:

«Ֆինանսական աշխարհն այսօր ավելի շատ տիեզերք է հիշեցնում՝ անընդհատ նոր ուղղություններով և դեռ չբացահայտված հնարավորություններով։ Այդ տիեզերքում ճիշտ ճանապարհ ընտրելու համար անհրաժեշտ են գիտելիք, վստահություն և հստակ կողմնորոշում։ Թող այսօրվա քննարկումները մեզ օգնեն բացահայտելու նոր հնարավորություններ և վստահ սլանալ՝ ֆինանսական տիեզերքում»,-ասաց «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:

«Այսօրվա հանդիպումը, կարծում ենք՝ լավ հնարավորություն է միասին քննարկելու՝ ի՞նչ նոր գործիքների կարիք ունի շուկան, ի՞նչն է այսօր խանգարում ընկերություններին ավելի ակտիվորեն օգտվել կապիտալի շուկայից, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի տեղական շուկան ավելի գրավիչ դառնա, թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների համար»,-ընդգծեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լևոն Սահակյանը։

Համաժողովը պատասխանեց նշված հարցադրումներին, որը նպաստեց արագ փոփոխվող շուկաներում առավել ճկուն ու հիմնավորված ներդրումային մոտեցումների ձևավորման բացահայտմանը։

Համաժողովի ընթացքում «Կուբ Ինվեսթ»-ը ներկայացրեց իր երկու նորությունը` սեփական պարտատոմսերի թողարկումը և «Կուբ Ինվեսթ» հավելվածի գործարկումը:

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է հինգ միլիարդ ՀՀ դրամ, 36 ամիս շրջանառության ժամկետով, իսկ եկամտաբերության տոկոսադրույքը` լողացող, որն առաջին 6 ամսվա համար կազմելու է 10,5%:

«Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում արդեն կսպառվի, ինձ տեղեկացնում են, որ շատ քիչ է մնացել: Դա ևս հաջողություն եմ ես գնահատում, որովհետև դա մեր գործընկերների, ինստիտուցիոնալ ներդրողների, մանրածախ շուկայի ներդրողների վստահություն է մեր նկատմամբ: Դա ևս մեկ ցուցիչ է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում»,-«Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:

Համաժողովի երկրորդ առանցքային կետին՝ «Կուբ Ինվեսթ» հավելվածին,  մասնակիցները ոչ միայն հնարավորություն ունեցան ծանոթանալու, այլև գործնական ցուցադրության միջոցով տեսնելու, թե ինչպես է այն աշխատում իրական պայմաններում։

Իսկ այս ամենի շարունակությունն արդեն կրթական հարթությունում է․ ստեղծվել է «Կուբ ակադեմիա»-ն, որը ոլորտով հետաքրքրվածների համար կդառնա նոր գիտելիք ձեռք բերելու, ֆինանսական աշխարհը բացահայտելու և սեփական զարգացման նոր հնարավորություններ գտնելու կարևոր հարթակ:

«Կուբ Ինվեսթ»-ը՝ ՀՀ-ում ներդրումային շուկայի զարգացման խթան. տեղի ունեցավ «Ներդրումային հորիզոններ 2026» միջազգային համաժողովը (տեսանյութ, լուսանկարներ)