ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին

10:18 • 19.09.26

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել, ըստ որի` կղզում ԱՄՆ-ն զգալի ռազմական ներկայություն կունենա։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Truth Social-ում կատարած գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի թշնամիները չեն կարողանա կղզում զգայուն նշանակության ներդրումներ կատարել առանց Միացյալ Նահանգների հավանության, և որ համաձայնագիրը ժամկետային սահմանափակում չունի։

«Իմ հանձնարարությամբ մենք աշխատել ենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները միշտ կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորություն՝ Գրենլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու նպատակով»,– գրել է Թրամփը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին