Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով

16:02 • 28.09.26

Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը «Արևելք-Արևմուտք» խողովակաշարով։ Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նավթի արտահանումը դադարեցվել էր խողովակաշարին սեպտեմբերի 11-ին հասցված հարվածներից հետո:

«Արևելք-Արևմուտք» խողովակաշարով նավթի արտահանումը դադարեցվել էր սեպտեմբերի 11-ին հասցված հարվածներից հետո: Թագավորության ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ հարվածները հասցվել են Իրաքից արձակված ԱԹՍ-ներից:

«Սաուդյան Արաբիան սկսել է առանցքային նավթամուղով արտահանումը։ «Saudi Aramco» պետական ընկերությունն անցած շաբաթ փորձարկել է «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը», – ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան վերսկսել է արտասահմանյան մատակարարումները՝ օգտագործելով այդ նավթամուղը:

 

Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով