Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 հատ F-16 կnրծանիչներ

18:48 • 29.09.26

Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 հատ F-16 կործանիչներ։ Մատակարարումը կիրականացվի արագացված ընթացակարգով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքնաթիռների վերաբերյալ համաձայնագրերից բացի, Ուկրաինան արդեն ստացել է F-16-ների համար անհրաժեշտ զինամթերքի շտապ մատակարարումներ Բելգիայից և այլ գործընկեր երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից։

«Երբ Ռուսաստանն ամեն օր սրում է իրավիճակը, մենք պետք է ավելացնենք օդային թիրախները խոցելու և մարդկանց պաշտպանելու հնարավորությունները»,-ընդգծել է Զելենսկին։