Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ․ Էկոնոմիկայի նախարարություն (տեսանյութ)

19:32 • 30.09.26

Գերմանիայից Հայաստան են օդային ճանապարհով ներմուծվել հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ։ Սա Հայաստան տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օդային ճանապարհով ներմուծման առաջին դեպքն է։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Ներմուծումն իրականացվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից։

Տոհմային բարձրարժեք կենդանիների ներմուծումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է։ Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Հայաստան արդեն ներկրվել է 2,785 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի։