Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ
Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը: Այս մասին Բաքվում ընթացող «Վստահության ամրապնդումը զանգվածային լրատվամիջոցների միջոցով բևեռացված աշխարհում» թեմայով մեդիաֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը ճիշտ գնահատեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար»,- ասել է ներկայացուցիչը:












