«Ռեալը» պահանջում է, որ «Բարսելոնային» զրկեն 2001-2018 թթ նվաճած բոլոր տիտղոսներից
«Ռեալ Մադրիդը» ՈՒԵՖԱ-ին է ներկայացրել փաստաթղթեր «Բարսելոնայի» դեմ, որոնք վերաբերում են այսպես կոչված «Նեգրեյրայի գործին»։ «Ռեալ Մադրիդը» հաստատել է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) է ներկայացրել փաստաթղթեր՝ Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրայի և «Բարսելոնայի» միջև կապի վերաբերյալ։
ՈՒԵՖԱ-ն այժմ կուսումնասիրի այդ փաստաթղթերը իր հետաքննության շրջանակներում։
Ինչպես հաղորդում է AS-ը, «Ռեալ Մադրիդը» ՈՒԵՖԱ-ին է փոխանցել շատ մեծ ծավալի փաստաթղթեր՝ մոտավորապես 50,000 էջ։ Այս փաստաթղթերը վերաբերում են «Բարսելոնայի» կողմից տեխնիկական մրցավարների կոմիտեի նախկին փոխնախագահ Հենրիկես Նեգրեյրային կատարված վճարումներին։
Ժամանակահատվածը ընդգրկում է 2001-2018 թվականները, որի ընթացքում կատալոնացիները Նեգրեյրային վճարել են 8.4 միլիոն եվրո։
Ըստ աղբյուրի, «Ռեալ Մադրիդը» պահանջել է, որ «Բարսելոնային» զրկեն «Նեգրեյրայի գործի» ընթացքում նվաճած բոլոր տիտղոսներից։














