Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռшզմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ․ Մերց
Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով։
«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթներին։ Եթե Ռուսաստանը կանգ չառնի, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։ Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը։ Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքները, բնակելի շենքերը և ջերմաէլեկտրակայանները։ Ուկրաինացիներին ահաբեկչությունը չի կարող կոտրել»,-նշել է նա։
Նա նաև նշել է, որ այցի ընթացքում կհանդիպի Զելենսկու հետ և կվստահեցնի նրան շարունակական աջակցության մասին։














