ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր

11:04 • 05.10.26

ԱՄՆ զինվորականները Կարիբյան ծովում հարվածել են թմրաահաբեկիչների նավին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, գրված է ԱՄՆ Զինված ուժերի Հարավային հրամանատարության X-ի էջում:

Զինվորականների տվյալներով՝ նավը շարժվել է Կարիբյան ծովում թմրամիջոցների թրաֆիքի հաստատված երթուղիներով։

«Հաստատված հետախուզական տվյալները բացահայտել են նավի ակտիվ ներգրավվածությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Գործողության հետևանքով սպանվել է չորս թմրաահաբեկիչ», - նշել է հրամանատարությունը։