Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները

15:21 • 06.10.26

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների գծով հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերի մասին՝ ամերիկյան կողմին ներկայացնելով Բաքվի դիրքորոշումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև TRIPP նախագծին։ Ընդգծվել է, որ դրա իրականացումը էական ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, Ադրբեջանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անխոչընդոտ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանային տարանցման համար լայն հնարավորությունների ձևավորման գործում։