Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը՝ իրականացրած աշխատանքի համար

15:11 • 09.10.26

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի։

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը։