Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը

12:17 • 12.10.26

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից կազմակերպվող տարվա գլխավոր մրցաշարը հյուրընկալելու է աշխարհի ուժեղագույն ծանրորդներին և անցկացվելու է Նինբոյի օլիմպիական մարզահամալիրում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը: Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց ընտրանու կազմը՝

  • Գառնիկ Չոլաքյան (70 կգ)
  • Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ)
  • Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան (85 կգ)
  • Դավիթ Հովհաննիսյան (95 կգ)
  • Գարիկ Կարապետյան (110 կգ)
  • Վարազդատ Լալայան (+110 կգ)

Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:

Կանանց ընտրանու կազմը՝

  • Ալեքսանդրա Գրիգորյան (57 կգ)
  • Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (77 կգ)
  • Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ)

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը՝ Տարոն Թովմասյանը: