Ուիթքոֆը և Քուշները դեռևս ծրագրում են այցելություն Ռուսաստան. ՏԱՍՍ

11:47 • 12.10.26

Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չեն չեղարկել Մոսկվա այցելելու մտադրությունը, սակայն կժամանեն Կիևի դիրքորոշման հստակ ըմբռնմամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

«Բուն մտադրությունը կա, սակայն բարդություններ կան Կիևի դիրքորոշման ըմբռնման հետ: Նրանք կժամանեն, սակայն այդ դիրքորոշման հստակ ըմբռնմամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք այցելությունը կարող է նախկինի պես տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, աղբյուրը նշել է. «Բոլոր տարբերակները սեղանին են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պարբերականը հայտնել էր, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Ուկրաինայի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի պատճառով հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը՝ պարզելու համար, թե արդյոք Կիևն ու Եվրոպան պատրաստ են աջակցելու Ռուսաստանի համար նախատեսված խաղաղության նոր առաջարկին։