ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն
ԿԺԴՀ-ն կշարունակի սպառազինությունների մշակումն ու կատարելագործումը, հայտարարել է Կերայի ժողովրդական հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը 2-րդ տնտեսական կոմիտեի Պաշտպանական հեղափոխության նոր թանգարան այցելության ժամանակ: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԿԺԴՀ-ի հզոր սպառազինությունները հետագայում ևս անընդհատ կմշակվեն ու կկատարելագործվեն, իսկ թանգարանի մասշտաբներն ու բովանդակությունը մշտապես կընդլայնվեն և կհարստացվեն», - հայտարարել է Կիմ Չեն Ընը:
ԿԺԴՀ ղեկավարը աշխարհում ուժեղագույն պաշտպանական արդյունաբերության կառուցումն անվանել է նաև Կորեայի աշխատավորական կուսակցության բնական առաքելությունը:














