Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են ավազակnւթյան համար հետախուզվող անձի (տեսանյութ)

18:19 • 13.10.26

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին։ 

Ժամը 12․10-ին մայրաքաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը։ 

Նա ներկայացվել է նախաքննական մարմին, ապա կալանավորվել։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են ավազակnւթյան համար հետախուզվող անձի (տեսանյութ)