Ճապոնիան Ռուսաստանում լրտեսnւթյամբ չի զբաղվում. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիան Ռուսաստանում լրտեսությամբ չի զբաղվում, հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նման փաստեր չկան», - այսպես է նա պատասխանել ուղիղ հարցին, թե արդյոք Տոկիոն իրականացնում է նման գործունեություն Ռուսաստանում: Տակաիտին հավելել է, որ ճապոնական իշխանությունները դեռևս տեղյակ չեն ներկայացված կասկածների մանրամասներին:
Ճապոնական «Հոկայդո շիմբուն» թերթի լրագրողի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, ով ձերբակալվել էր Սախալինում լրտեսության կասկածանքով, Տակաիտին նշել է, որ Ճապոնիայի ԱԳՆ-ն դիմում է ռուսական կողմին՝ ձերբակալվածի հետ հանդիպում անցկացնելու հարցումով:
Ռուսաստանի ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հոկտեմբերի 13-ին հայտնել էր Յուժնո-Սախալինսկում ճապոնական «Հոկայդո շիմբուն» թերթի բյուրոյի թղթակցի՝ լրտեսության կասկածանքով Սախալինում ձերբակալվելու մասին: Նա ձերբակալվել էր Սախալինի մարզի տարածքում՝ ՌԴ սահմաններից դուրս թռչելու նախօրեին, ինչից հետո տեղափոխվել էր Մոսկվա: Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:











