Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին

11:01 • 19.10.26

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Լ.Չ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:

Լ.Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար: