Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը

11:09 • 20.10.26

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից: 

Մրցաշարերը անցկացվում են հոկտեմբերի 17-23-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում։

Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի «SuperChess Romania» թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում։

Մարտիրոսյանը  2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Դանիելյանը՝ 3 հնարավորից՝ 3 միավոր։

Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, ով հանդես է գալիս Չեխիայի «Sigil Fund Pardubice» թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։