ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Լուգանսկի կենտրոնում գտնվող հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը

12:43 • 21.10.26

ՌԴ ԱԻՆ փրկարարները մարել են Լուգանսկի կենտրոնում գտնվող Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու սարքերի մասշտաբային հարձակումից հետո: Այս մասին հայտնել են շրջանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Գիշերը անօդաչու սարքերը հարվածել են Լուգանսկի հեռախոսային ընկերության շենքին: Կրակը ընդգրկել է ամբողջ մակերեսը՝ 1-ինից մինչև 10-րդ հարկերը: Բաց հրդեհը մարվել է ժամը 9:22-ին: Շարունակվում է հրդեհի հետևանքների վերացումը և անհետ կորածների որոնումը, որոնք հնարավոր է դեպքի պահին շենքի ներսում են գտնվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարվածի հետևանքով ճակատային հատվածների վնասվածքներ են ստացել հարակից շենքերը: Փրկարարների աշխատանքը բարդանում էր թշնամական դրոնների կրկնակի հարձակումների սպառնալիքով: