ԵՄ-ի մասին չի կարելի խոսել որպես խաղաղ նախագծի. Գրուշկո
Այժմ Եվրամիության մասին չի կարելի խոսել որպես խաղաղ նախագծի, նրա նպատակը Ռուսաստանի դեմ պայքարն է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր Եվրամիության մասին այլևս չի կարելի խոսել որպես խաղաղ նախագծի։ Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր գոյության իմաստը, դա գրված է բոլոր ռազմավարական փաստաթղթերում, պայքարն է ռուսական սպառնալիքի դեմ։ Ընդ որում, Ռուսաստանը սկզբում Եվրամիության և ՆԱՏՕ-ի փաստաթղթերում ֆիգուրացնում էր որպես ուղղակի և անմիջական սպառնալիք։ Բայց, մտածելով, նրանք ավելացրին «երկարատև սպառնալիք», և դա պետք է կարդալ այնպես, որ ինչ էլ որ տեղի ունենա ուկրաինական կարգավորման հորիզոնում, միևնույն է, Ռուսաստանը մնալու է սպառնալիք»,- ասել է նա։
Վերջին տարիներին ՌԴ-ն նշում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունը արևմտյան սահմանների մոտ։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս մտահոգություն են հայտնել Եվրոպայում բլոկի ուժերի կուտակման կապակցությամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն, ավելացնելով իր ռազմական բյուջեները, հրահրում է գլոբալ միլիտարիզացիա և սպառազինությունների մրցավազք։











