Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ
Չինաստանի արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նագչու շրջանից 200 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 30,000 մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհվել է 16 մարդ, ևս 65-ը տուժել են:














