«Հաղթանակ» կամրջի մոտ բшխվել են «Chevrolet Cruze»-ը և օտարերկրացու վարած «Yamaha» մոպեդը․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է

20:05 • 25.10.26

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, «Հաղթանակ» կամրջի մոտ բախվել են 26-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Մեհդի Հ․-ի վարած «Yamaha» մակնիշի մոպեդը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին առաջինը օգնության է հասել «Chevrolet Cruze»-ի վարորդ Էդուարդ Գ․-ն, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։