Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի. Նիդերլանդների ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախարարը նշել է, որ Նիդերլանդները աջակցում են այս ոլորտում վստահության ամրապնդմանը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն: Կայուն խաղաղության հասնելը նոր տնտեսական հնարավորություններ կբացի տարածաշրջանում»,- ասել է Բերենդսենը:










