Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա

10:15 • 29.10.26

Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման:

«Մինչ մենք վանում ենք մեզանից այնպիսի առանցքային դաշնակիցների, ինչպիսին Կանադան է, Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց ազատության և ժողովրդավարության համար: Մի՛ սուլեք, քվեարկե՛ք»,- հայտարարել է Օբաման:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Դրանց ընթացքում կվերընտրվի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, ինչպես նաև 36 նահանգի և տարածքների նահանգապետերը: Կոնգրեսի երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ: