Երևանում «BMW X5»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բшխվել է ծառին ու հայտնվել երթևեկելի գոտում. 2 հոգի վնաuվածքներ են ստացել

12:08 • 09.11.26

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գոռ Մանուկյանը իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Կորյուն փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընթանալիս՝ Մատենադարանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել ծառը, ապա աղբամանը, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։