Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան

12:44 • 09.11.26

Եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից՝ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կառավարող, թե ընդդիմադիր շրջանակի, պետք է վրա հասնի պատասխանատվությունը, հակառակ դեպքում մենք չենք հասնի արդյունքի, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: 

«Եթե պետք է ընտրողաբար, հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի»,-նշել է նա:

Նա հավելել է՝ կարևոր և սկզբունքային է, որ ավարտին հասցվեն 2018 թվականին մեկնարկած գործերը:

«Մենք արագ պետք է այդ էջը փակենք, որպեսզի կենտրոնանանք այսօրվա խնդիրների լուծման վրա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: