Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել
Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նիգավան գյուղի 9-րդ փողոցի 12 հասցեին կից հողատարածքում հողի սխալ չափագրման հարցի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Արագածոտնի մարզի բնակիչներ 48-ամյա Տանյա Ա․-ի և նրա որդու՝ 29-ամյա Արթուր Ա․-ի, մյուս կողմից՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 87-ամյա Բաբկեն Շ․-ի, նրա որդիների՝ 63-ամյա Գեղամ Շ․-ի, Երևանի բնակիչ 54-ամյա Օնիկ Շ․-ի և վերջինիս որդու՝ 18-ամյա Բաբկեն Շ․-ի միջև։
Վիճաբանության ընթացքում Բաբկեն Շ․-ն քաշել է Տանյա Ա․-ի մազերից, իսկ Օնիկ Շ․-ն հրել և գցել է նրան գետնին։ Այնուհետև Բաբկեն Շ․-ն, Գեղամ Շ․-ն և 18-ամյա Բաբկեն Շ․-ն հարվածներ են հասցրել Արթուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ գլխի շրջանում պատճառելով վնասվածք։ Արթուր Ա․-ն էլ հարվածներ է հասցրել Բաբկեն Շ․-ին, Գեղամ Շ․-ին, Օնիկ Շ․-ին և 18-ամյա Բաբկեն Շ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա․-ն աշխատում է «Ունիվերսալ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։














