Ռուսաստանը հույսեր չի փայփայում ԱՄՆ-ի նկատմամբ՝ չնայած Թրամփի օրոք Վաշինգտոնի երկխոսություն վարելու պատրաստակամությանը. Լավրով

12:58 • 10.11.26

Ռուսաստանը հույսեր չի փայփայում ԱՄՆ-ի նկատմամբ՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնի երկխոսություն վարելու պատրաստակամությանը, ի տարբերություն նախկին առաջնորդ Ջո Բայդենի գոռոզ վարչակազմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության ապահովման միջազգային ֆորումում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱԳ նախարարը երկխոսության պատրաստակամությունն անվանել է «ԱՄՆ ներկայիս վարչակազմի հիմնական տարբերությունը Բայդենի վարչակազմից, որը գոռոզաբար հրաժարվեց նույնիսկ քննարկել կոլեկտիվ անվտանգության երաշխիքները, և այնտեղ ոչ մի երկխոսություն չկար»։

«Թրամփի վարչակազմի առնչությամբ մենք հույսեր չենք փայփայում, ես ուզում եմ դա անմիջապես ասել։ Բայց, հույսեր չփայփայելով, հասկանալով խորքային հակասությունները այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է հետագայում զարգանա միջազգային քաղաքականությունը, անշուշտ, միշտ ավելի լավ է խոսել։ Այդպես էր և Սառը պատերազմի ժամանակ, երբ մեր զինվորականները խոսում էին ամերիկացիների հետ, այդպես էլ տեղի է ունենում հիմա Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում», - նշել է Լավրովը։