Միասնական սոցիալական ծառայության Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը

13:18 • 10.11.26

ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ դադարեցնում է իր գործունեությունը, հայտնել են Միասնական սոցիալական ծառայությունից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ դադարեցնում է իր գործունեությունը։

Բաղրամյանի տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիներն այսուհետ անհրաժեշտ ծառայություններն ու աջակցությունը ստանալու համար կարող են դիմել ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոն։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բաղրամյանի համայնքապետարանի ընդունարանում գործելու է Արմավիր տարածքային կենտրոնի ներկայացուցիչը»,- հայտնել են կազմակերպությունից: