Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս. Ռեզայի
Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է և նախատեսված է ներքին կարիքների համար, ուստի Թեհրանը համաձայն չէ դրա արտահանմանը երկրի սահմաններից դուրս: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք թույլ չենք տա, որ Իրանից դուրս բերվի հարստացված միջուկային նյութի նույնիսկ մի հատիկ», - ընդգծել է Ռեզային:
Նա նշել է, որ Իրանի կառավարությունը ավելի վաղ Ռուսաստանին տեղեկացրել է ի պատասխան նրա նախաձեռնության՝ հարստացված ուրանը երկրի տարածքում պահպանելու իր որոշման մասին:











