Չեմ կարող չանդրադառնալ այն հրեշավnր ընտրակեղծիքներին, որոնց հետևանքով «Բարգավաճ Հայաստան»-ին թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց անհեթեթ և կեղծ մեղադրանքի հիման վրա. Աբովյան
Չեմ կարող չանդրադառնալ այն հրեշավnր ընտրակեղծիքներին, որոնց հետևանքով «Բարգավաճ Հայաստան»- ին թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց անհեթեթ և կեղծ մեղադրանքի հիման վրա, ասել է Արման Աբովյանը։
«Այս պահին Մոսկվայում անցկացվում է «Հանուն ազգերի ազատության» խոշոր միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Իրանից, Եվրոպայից, Բրազիլիայից, Չինաստանից, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի երկրների մեծամասնությունից։ Մի խոսքով՝ աշխարհի ավելի քան հիսուն երկրների քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամբողջ աշխարհում արդար և թափանցիկ ընտրական գործընթացների անցկացման հարցերին։
Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ չեմ կարող չանդրադառնալ նաև այն հրեշավոր ընտրակեղծիքներին, որոնց հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց անհեթեթ և կեղծ մեղադրանքի հիման վրա»,- գրել է նա։










