Գյումրիում գազի բալոն է պայթել․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

09:13 • 15.11.26

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։ Երկու քաղաքացի հոսպիտալացվել է։