ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ. շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունը
ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ։
«Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղության հաստատում և բարգավաճ ապագա», – նշված է գերատեսչության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Շնորհավորանքին արձագանքել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ տարածելով այդ հրապարակումը և նշելով, որ իրանական կողմը բարձր է գնահատում Հայաստանի համերաշխությունը պաղեստինցի ժողովրդի հետ։











