«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել. ընկերությունը տուգանվել է ավելի քան 16 մլն դրամի չափով

12:50 • 16.11.26

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը  16 755 000ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպի համար։

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Մասնավորապես՝ նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը համապատասխանաբար կազմել է 2% և 1.2%  այն դեպքում, երբ  կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։

Ընկերությունը ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները։