Վան Գոգի «Ծաղկող շագանակենին» կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով
Վինսենթ վան Գոգի վրձնին պատկանող «Ծաղկող շագանակենին» կտավը ռեկորդային 190,4 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s-ի աճուրդում, հայտնել է Forbes-ը:
Շահող գումարն առաջարկվել է դահլիճից և կազմել 165 միլիոն դոլար, սակայն աճուրդային տան միջնորդավճարը հաշվի առնելով՝ արվեստի ստեղծագործության նոր սեփականատիրոջն անհրաժեշտ կլինի վճարել ավելի քան 190 միլիոն դոլար։ Սակարկություններից առաջ փորձագետները նկարը գնահատել էին մոտավորապես 180 միլիոն դոլար։
70 սմ երկարությամբ և 58 սմ լանությամբ կտավը ստեղծվել է 1890 թվականին։ Մոտ մեկուկես հարյուրամյակի ընթացքում այն փոխել է 15 սեփականատիրոջ և ցուցադրվել Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում։










