ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   10:39 • 18.09.24 Մեզ լայն ներքին հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը»․ Բագրատ Սրբազան Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»:
-
Իրավունք   10:27 • 18.09.24 «Դատարանը սшնկցիա է կիրառում». «Ինչ ուզում եք` կիրառեք, եկե՛ք վերջակետ դնենք». լարված իրավիճակ՝ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի ժամանակ Թովմասյանը դատավորին հորդորեց թողնել ավարտել իր խոսքը և նշեց, որ գործով անցնող վկան միտումնավոր չի բերվել դատարան, և թե չի կարող պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը չի կարողացել հանրապետության տարածքում գտնել վկային:
-
Իրավունք   10:16 • 18.09.24 Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
-
Իրադարձային   10:01 • 18.09.24 Լիբանանում Իրանի դեսպանը փեյջերի պայթյունից կորցրել է մի աչքը. The New York Times Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները պարբերականին պատմել են, որ Ամանիի վնասվածքներն ավելի լուրջ են, քան ի սկզբանե հաղորդվում էր, և նա բուժման համար կտեղափոխվի Թեհրան:
-
Քաղաքականություն   09:57 • 18.09.24 Արմեն Աշոտյանի տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված, սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել․ Տիգրան Աբրահամյան Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով` բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ:
-
Իրադարձային   09:46 • 18.09.24 ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների միջադեպերի հետ. Պետդեպ Երեքշաբթի Լիբանանի տարբեր շրջաններում պայթել են «Հեզբոլլահ» շարժման անդամների փեյջերները։ Երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆիրաս Աբյադը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ավելի քան 4,000 մարդ վիրավորվել է, 11-ը՝ զոհվել։
-
Մամուլի տեսություն   09:12 • 18.09.24 ՔՊ-ում նոր ձևաչափ է ստեղծվել․ պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ» Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարեւում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլեւ սերտորեն աշխատել միմյանց հետ։
-
Սպորտ   09:03 • 18.09.24 «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին» և ՉԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Այս խաղով Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց՝ ինը գնդակ խփելով մրցակցի դարպասը, ինչը Չեմպիոնների լիգայի գոյության ընթացքում (1992 թվականից) մինչ օրս ոչ մեկին չի հաջողվել:
-
Մամուլի տեսություն   08:50 • 18.09.24 Ագրարայինի որոշ աշխատակիցներ այս տարի համալսարանի մագիստրատուրա են ընդունվել․ «Հրապարակ» Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն:
-
Մամուլի տեսություն   08:30 • 18.09.24 Փոխնախարարն անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով. «Ժողովուրդ» Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին»։
-
Մամուլի տեսություն   07:57 • 18.09.24 Իշխանության «սրտի» օլիգարխները տիրում են պետական գնումներին՝ որսալով ֆինանսական ամենամեծ «ձկները».«Ժողովուրդ» Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ պայմանագրեր են կնքվել հանքերի աշխատակիցների սնունդը «Երեմյան Փրոջեքթսի» կողմից ապահովելու համար։
-
Մամուլի տեսություն   07:43 • 18.09.24 ԱԺ աշխատակազմի ղեկավարն ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. օրինախախտո՞ւմ․ «Ժողովուրդ» Նկատենք, որ Դավիթ Առաքելյանի պաշտոնի անձնագրով նա պարտավոր է ամեն օր ներկայանալ աշխատանքի, եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքում համատեղել իր կարեւոր աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ:
-
Իրադարձային   22:26 • 17.09.24 Սարիգյուղ բնակավայրում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում
-
Քաղաքականություն   22:11 • 17.09.24 Սաակաշվիլիի օրոք Վրաստանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Հարավային Օսիայում պատերազմ է սկսել 2008 թվականին՝ դրսից հանձնարարություն կատարելով․ Կոբախիձե Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար։