Տեղի կունենա ՆԱՏՕ-ի ՊՆ ղեկավարների հանդիպումը

21:16 • 17.09.24

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 17-ին և 18-ին Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում հանդիպում կանցկացնեն։

Այս մասին ասված է ռազմական դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Նիստը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին և դաշինքի վերահսկողությունը կփոխանցի Մարկ Ռյուտեին։