ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   18:31 • 04.09.24 Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. Ադրբեջանից արձագանքել են Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային   17:51 • 04.09.24 Հյուսիսային Կորեան կրկին աղբով բեռնված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեայի կողմը Փուչիկները թռչում էին դեպի երկրի հյուսիսային Գյոնգի-դո նահանգ, որտեղ գտնվում է Սեուլը։ Բնակչությանը կոչ է արվել չդիպչել փուչիկներին, ինչպես նաև դրանց մասին հայտնել զինվորականներին կամ ոստիկանությանը:
-
Իրադարձային   17:25 • 04.09.24 Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» արձակման կայանքներին «Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» արձակման կայանքներին, որոնք Լիբանանի հարավում գտնվող Կունին և Կաբրիխա շրջաններից կրակ են վարել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
-
Տնտեսություն   16:29 • 04.09.24 Հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հարկային գործակալը օրական տույժը կվճարի 0.075 տոկոսի չափով՝ 0.04-ի փոխարեն Նախագծով առաջարկվում է տույժերի չափը վերանայել, վերականգնել նախակորոնավիրուսային ժամանակաշրջանի համար սահմանված տույժի դրույքաչափը, որը հանդիսանում է 0.075 տոկոսը:
-
Քաղաքականություն   15:56 • 04.09.24 Պետք չէ կատակել մեր կարմիր գծերի հետ, ամերիկացիները գիտեն` որտեղով են դրանք անցնում. Լավրով «Ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում: Ամերիկացիներն արդեն հատել են իրենց իսկ սահմանած շեմը, և Զելենսկին, իհարկե, տեսնում է դա և օգտվում: Նրանք, ովքեր կատակում են մեր կարմիր գծերի մասին, չպետք է այդպես վարվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որտեղով են անցնում մեր կարմիր գծերը»,- ասել է Լավրովը։
-
Քաղաքականություն   15:11 • 04.09.24 Խորհուրդ ռուսներին՝ Զանգեզուրի հետ կապված. երևակայական միջանցքը չի ստեղծվելու. իրանական Tasnim գործակալություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցից հետո Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կրկնվող հայտարարությունները Հարավային Կովկասում հաղորդակցության երթուղու վերաբերյալ պահանջում են ռուս պաշտոնյաների համար Իրանի որոշ սկզբունքների հստակ շեշտադրում:
-
Քաղաքականություն   14:24 • 04.09.24 Փաշինյանը շարունակում է մնալ լրագրողական մակարդակի վրա. Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է վարչապետի՝ Ռուբեն Վարդանյանի մասին հայտարարություններին Մեսրոպ Առաքելյանն անդրադարձավ նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի թիմերը:
-
Իրավունք   14:07 • 04.09.24 Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Հուշագիրը մեզ թույլ կտա ակտիվացնել փորձի փոխանակումը Ռուսաստանի և Ադրբեջանի դատախազությունների աշխատանքի կազմակերպման գործում և կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելուն»,- ասել է Կրասնովը։
-
Քաղաքականություն   14:03 • 04.09.24 Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ «Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,-ասաց Սաֆարյանը։ Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորներն այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։
-
Իրադարձային   13:58 • 04.09.24 «Հեռակառավարող ձեռքեր»՝ ցանկացած կետից, ցանկացած բիզնեսի համար․ Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի և ճկուն ծառայություն Viva-ի սերվերային աջակցության ենթակառուցվածքը նախագծված է սերվերի առավելագույն հասանելիություն ապահովելու համար՝ էլեկտրական սնուցմամբ, հովացման համակարգով և ցանցի միացման բազմակի պահուստավորմամբ:
-
Սպորտ   13:46 • 04.09.24 «Բարսելոնան» պաշտոնապես հայտնել է նոր մրցաշրջանում խաղացողների վերջնական խաղահամարները և ներկայացրել թիմի նոր արտագնա մարզաշապիկը (լուսանկարներ) Անսու Ֆաթին, ով վերադարձավ ակումբ, պահպանել իր 10 համարը, նույնը եղավ Էրիկ Գարսիայի հետ՝ նա նույնպես հանդես կգա նույն համարի ներքո՝ 24։
-
Քաղաքականություն   13:37 • 04.09.24 «Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է. Սարգիս Խանդանյան «Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ է ՛լ ավելի կա այդ մտահոգությունը և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական էր՝ այդպիսի մեխանիզմ գործի»,-ասաց Սարգիս Խանդանյանը: