Երևանում բախվել է 2 մեքենա․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

18:41 • 04.09.24

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15:55-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։