ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   10:18 • 03.09.24 Մոնղոլիայի նախագահը Պուտինին դիմավորել է Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում (տեսանյութ) Երկօրյա այցով Մոնղոլիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում դիմավորել է երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
-
Իրադարձային   10:01 • 03.09.24 Կոնգոյում առնվազն 129 մարդ է զոհվել բանտից փախչելու փորձի հետևանքով «Նախնական տվյալներով՝ զոհվել է 129 մարդ, որից 24-ը՝ հրազենային վնասվածքներից, մնացածը՝ հրմշտոցի և շնչահեղձ լինելու հետևանքով։ Բացի այդ, կա 59 վիրավոր: Եղել են նաև կանանց բռնաբարության դեպքեր»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցի իր էջում։
-
Իրադարձային   09:39 • 03.09.24 Հութիները Կարմիր ծովում հարձակվել են Blue Lagoon I տանկերի վրա Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հականավային հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Կարմիր ծովում գտնվող Blue Lagoon I տանկերը գրոհելու համար: Այն Պանամայի դրոշի ներքո հում նավթ էր տեղափոխում, հայտնում է kommersant.ru-ն:
-
Իրադարձային   09:26 • 03.09.24 ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՄԹ Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչը «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց է անցկացրել Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր:
-
Մամուլի տեսություն   09:21 • 03.09.24 Չի կարելի անել հակահայ քայլեր և դրանից հետո ասել՝ մենք մեղավոր չենք. բոլոր խնդիրների լուծման բանալին այս իշխանությունների հեռացումն է. Հակոբ Հակոբյան. «Փաստ» Արցախի անկախության նախօրյակին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Արցախի Հանրապետության լուծարման մասին՝ ասելով, թե ինքը չի ստորագրել այդ փաստաթուղթը և անգամ տեղյակ էլ չի եղել տեղի ունեցող իրադարձություններից:
-
Մամուլի տեսություն   09:11 • 03.09.24 Կիրանցում գործի են անցել ուժայինները․ փորձում հոգեբանական ճնշում գործադրել փոխհատուցումից հրաժարվողների վրա․ «Հրապարակ» Մեզ ասացին, որ համառ կիրանցեցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաեւ ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ եւ ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին եւ փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։
-
Մամուլի տեսություն   08:59 • 03.09.24 27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ինչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ «Ժողովուրդ» Հետաքրքիրն այն է, որ Լիլիթ Մակունցը հայտարարագրում չի նշել որեւէ անշարժ գույք, սակայն նա նույն հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարվա վերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ իր բնակարանի հիփոթեքի մայր գումարը կազմել է 28 մլն 850 հազար դրամ:
-
Մամուլի տեսություն   08:49 • 03.09.24 Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ. «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է «Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին Սկսվեց մի կողմից՝ պաթետիկ շնորհավորական ուղերձներով, մյուս կողմից՝ նորանոր խնդիրներով, այդ թվում՝ դպրոցներում դարձյալ բազմաթիվ դասագրքերի
-
Մամուլի տեսություն   08:17 • 03.09.24 Քաղհասարակության մանդատը խլեց ՔՊ կլանը. սկանդալային ընտրություններ. դատավորների ժողովից առաջ զանգեր և ուղղորդումներ են եղել . «Ժողովուրդ» Դատական համակարգի էջում տեղադրված հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային կառույցների հետ:
-
Իրադարձային   07:59 • 03.09.24 Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «ZIL»-ը և «Mercedes-Benz»-ը․ երեխաներ են զոհվել, կան տուժածներ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1987 թ.) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1982 թ.)․ ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ի․ Գ․-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է։
-
Սպորտ   22:51 • 02.09.24 Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ-ի լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների վարկանիշային աղյուսակը Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստի և շախմատիստուհիների վարկանիշային աղյուսակը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ:
-
Քաղաքականություն   22:27 • 02.09.24 Արայիկ Հարությունյանի հրաժարականը հիմնականում պահանջում էին Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի գլխավորած ուժերը, ոչ թե Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը․ Բեգլարյան Բեգլարյանը պնդում է, որ Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված չէր Արայիկ Հարությունյանի հրաժարականով կամ ինչ-ինչ պայմանավորվածությունների խախտմամբ, որ նրա օրոք է ձեռքբերվել։
-
Քաղաքականություն   22:02 • 02.09.24 Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր․ Փաշինյան Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին, կյանքին նոր որակ է բերում:
-
Քաղաքականություն   21:23 • 02.09.24 Կուրսկի օպերացիան կատարում է իր խնդիրները և ընթանում է ըստ պլանի․ Զելենսկի Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան արդեն արտադրում է բազմաթիվ հեռահար անօդաչու թռչող սարքեր և մշակում է հրթիռային ծրագիր, սակայն չունի բավարար միջոցներ՝ արտադրության ծավալները մեծացնելու համար։