Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին․ Bloomberg

22:16 • 02.09.24

Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում իր բալիստիկ հրթիռները փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Նշվում է, որ դա կարող է իրադարձությունների տագնապալի զարգացում դառնալ Մոսկվայի և Կիևի միջև շարունակվող հակամարտության ֆոնին։

Նրանք հրաժարվել են կոնկրետ տվյալներ տրամադրել, սակայն նշել են, որ մատակարարումները կարող են սկսվել առաջիկա օրերին: