ԼՐԱՀՈՍ
-
Իրավունք   13:42 • 26.08.24 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՊՈԱԿ-ի հիշյալ աշխատակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, և նրանց ներկայացվել է մեղադրանք:
-
Իրադարձային   13:28 • 26.08.24 Ձեր հմայքը ճանաչում է գտել Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս. Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը Ես կարևորում եմ Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխադարձ վստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ
-
Իրադարձային   13:14 • 26.08.24 Ավստրալացիներին աշխատանքային ժամերից հետո գործատուի հետ «կապի դուրս չգալու իրավունք» է տրվել Օրենքը գործատուներին չի արգելում աշխատանքային ժամերից հետո կապ հաստատել աշխատողների հետ: Փոխարենը, այն աշխատակիցներին իրավունք է տալիս չպատասխանել, եթե նրանց մերժումն անհիմն չի համարվում:
-
Իրավունք   13:00 • 26.08.24 Տավուշում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն ինն անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Վարդապետյանը հանձնարարականներ է տվել մարզի դատախազին Հանրապետության գլխավոր դատախազը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրություններ սկսել Աղստևի գետափնյա հատվածներում` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի վերաբերյալ:
-
Իրադարձային   12:59 • 26.08.24 Եկեք գնանք պայմանագրերի խզման ճանապարհով բոլոր նրանց հետ, ովքեր թախտի տակ են թաքնվում չծանուցվելու համար․ Ավինյան (տեսանյութ) «Կարող ե՞նք ակնկալել, որ այս 1,000 ծանուցումների կամ կրկնակի ծանուցումների մասով հաջորդ ժամանակահատվածում ինչ-որ արդյունք կունենանք», - հարցրեց Ավինյանը, ինչին Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ արդեն իսկ հասել են այն կետին, երբ դրական միտում չի ակնկալվում։
-
Իրադարձային   12:21 • 26.08.24 Քրիստոսի արձանը գրեթե պատրաստ է. Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքներին (տեսանյութ) Արձանը 33 մետր է, պատվանդանի հետ պետք է լիներ 77 մետր: Սակայն Գագիկ Ծառուկյանն այսօր տեղեկացրեց, որ փոփոխություններ են տեղի ունեցել և արձանը ամբողջությամբ կլինի 95 մետր:
-
Իրավունք   12:09 • 26.08.24 Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործով անցնող Գոռ Աղեկյանն ազատվել է կալանքից. փաստաբան 23.08.2024թ. դատարանը որոշեց փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատեց հենց դատարանի դահլիճից:
-
Տնտեսություն   11:19 • 26.08.24 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2,563 հատ. ՊԵԿ Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։
-
Իրադարձային   11:10 • 26.08.24 Քրիստոսի արձանը հրաշալիքներից մեկն է լինելու, դեմ արտահայտվողները ժամանակի ընթացքում կհասկանան դա․ Գագիկ Ծառուկյան Tert.am-ի դիտարկմանը, որ կան բազմաթիվ քննադատություններ արձանի հետ կապված, Ծառուկյանը պատասխանեց, որ նորմալ է ընդունում քննադատությունները, քանի որ ցանկացած նախաձեռնություն սկզբում քննադատությունների է արժանանում։
-
Տնտեսություն   10:44 • 26.08.24 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56.4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67.4 մլրդ դրամով: