Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու «Opel»-ը

13:50 • 26.08.24

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Վարոսյանի վարած «Toyota» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արեգ Պետրոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան: