ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   13:44 • 20.08.24 ՌԴ մտահոգությունները հասկանալի են․ եթե արտատարածքային միջանցք չլինի, նրանց մասնակցությունը կողմնակի կլինի. քաղաքագետը՝ Լավրովի հայտարարության մասին Հարցին՝ ինչո՞ւ է Լավրովի կողմից նման հայտարարություն արվում հիմա, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այցելեց Ադրբեջան, նա ասաց, որ հիմա են տեղի ունենում որոշակի զարգացումներ տարածաշրջանում:
-
Քաղաքականություն   13:29 • 20.08.24 Ես թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանն ասում եմ՝ կարող եմ մասնակցել անվտանգային հարցերի լուծմանը, բայց ոչ քաղաքական նպատակներով. Դավիթ Տոնոյան «Խոսքն իշխանության համար պայքարի մասին է, թե չէ քաղաքականության մեջ ես 30 տարի եղել եմ, բայց անվտանգային քաղաքականության համար։ Ես երբեք իշխանության համար պայքարի չեմ եղել»,-ասաց Տոնոյանը։
-
Իրադարձային   13:25 • 20.08.24 Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
-
Քաղաքականություն   13:02 • 20.08.24 Ռուսաստանցի հրամանատարը նշել է, թե երբ կավարտվի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում «Կարծում եմ, որ առաջիկա երկու-երեք ամսում այս ամենը ամբողջությամբ կավարտվի և ոչ միայն Կուրսկի ուղղությամբ, այլև ողջ Հյուսիսային ռազմական տարածաշրջանում»,-ասել է Ալաուդինովը:
-
Տնտեսություն   12:40 • 20.08.24 Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր կդառնա Օրենսդրական փոփոխությունների համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։
-
Իրադարձային   12:30 • 20.08.24 Մշակութային պահպանության ոլորտում համագործակցությունը խոսում է մեր պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին․ ԱՄՆ դեսպանը ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է Երերույքի տաճար (տեսանյութ) Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։
-
Իրավունք   12:10 • 20.08.24 Վիճաբանություն՝ Երևանում, որն ավարտվել է դանակահարությամբ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում 35-ամյա Հրաչյա Հ.-ն վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Հովհաննես Հ.-ի հետ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին:
-
Քաղաքականություն   11:56 • 20.08.24 Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից․ ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին․ Լուկաշենկո «Մենք (Բելառուսն ու Ռուսաստանը - խմբ․) փաստացի նույն նավակի մեջ ենք։ Մենք չեն սկսում խորամանկել ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»,-ասել է Լուկաշենկոն։
-
Իրավունք   11:39 • 20.08.24 ՔԿ-ում տարվա առաջին կիսամյակում քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով վերականգնվել է 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ 4 անգամ ավելի վնաս 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները՝ (156.126.000 ՀՀ դրամ)։
-
Սպորտ   10:55 • 20.08.24 Սալահը շրջանցել է Ռոնալդուին և դարձել Պրեմիեր լիգայի պատմության լավագույն եզրային հարձակվողը՝ ըստ FourFourTwo-ի Լավագույն 10-յակում են նաև Էդեն Ազարը («Չելսի»), Սադիո Մանեն («Սաութհեմփթոն», «Լիվերպուլ»), Գարեթ Բեյլը («Սաութհեմփթոն», «Տոտենհեմ»), Ռոբերտ Պիրեսը («Արսենալ», «Ասթոն Վիլա»), Ռայան Գիգզը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիյադ Մահրեզը («Լեսթեր», «Մանչեսթեր Սիթի») և Դեյվիդ Բեքհեմը («Մանչեսթեր Յունայթեդ»):
-
Քաղաքականություն   10:21 • 20.08.24 Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ. Տիգրան Աբրահամյան Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտվում:
-
Իրադարձային   09:59 • 20.08.24 Ճապոնիայում կորած մկրատի պատճառով չեղարկվել և հետաձգվել են բազմաթիվ չվերթեր Նոր Տիտոսեի միջազգային օդանավակայանում: Ներքին թռիչքների տերմինալում չվերթերը կասեցվել են, քանի որ մկրատի անհետանալու պատճառով անվտանգության աշխատակիցները սկսել են նորից ստուգել մեկնման սրահում գտնվող բոլոր ուղևորներին։