Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անկացնում

09:46 • 20.08.24

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորաբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։